bg image

Հայերենից-ֆրանսերեն, հակառակը՝ ֆրանսերենից-հայերեն, գրավոր, բանավոր թարգմանությունների երդվյալ թարգմանչուհի

 

Ես՝ Հասմիկ Ալեքսանյանս, հայերենից-ֆրանսերեն և հակառակը՝ ֆրանսերենից-հայերեն, գրավոր և բանավոր թարգմանությունների երդվյալ թարգմանչուհի եմ, ինչպես նաև ունեմ անհատ ձեռներեցի կարգավիճակ։ Մինչ գործունեություն ծավալելը թարգմանչական ոլորտում, ես միշտ նպատակ եմ ունեցել ինքնազարգանալու և ինքնակրթվելու։ Բարձրագույն կրթություն ստանալուց հետո, որը ես ստացել եմ Հայաստանում, ունեցել եմ հնարավորություն կրթությունս շարունակելու Ֆրանսիայում՝ որպես թարգմանչուհի և սկսած 2019 հունվարի 1-ից Ֆրանսիայի CETTAF կազմակերպության ակտիվ անդամներից եմ։

 

Թարգմանությունը արվեստ է … բայց նաև իրական մարտահրավեր այն մարդկանց համար,
ովքեր զբաղվում են այս բարդ մասնագիտությամբ: Խոսքը մայրենի լեզվից
հաղորդագրության ճիշտ մատուցելն է թիրախային լեզվով, պահպանելով
հաղորդագրության ճշգրիտ բովանդակությունը։

«Թարգմանել նշանակում է ունենալ ազնվություն ՝ հավատարիմ մնալ ակնարկող անկատարությանը:»

Միշել Լեյղիս

Ծառայություններ

icon microphone Բանավոր թարգմանություն

     icône Միջանձնային հարաբերությունների                                                                             գերազանց  տիրապետում

     icône Էմոցիաների փոխանցման հմտություններ

     icône Լեզուներ՝հայերեն, ռուսերեն, Ֆրանսերեն

     icône Հեռախոսային թարգմանություններ

icône documents Գրավոր թարգմանություն

icône  Հայերեն-Ֆրանսերեն, ֆրանսերեն-հայերեն

icône Բոլոր տեսակի փաստաթղթերի                                                                                        թարգմանություն.

 icône  Անձնագիր,ծննդյան վկայական և այլն…

   icôneԹարգմանությունը, դա մեկ այլ                                                                           լեզվով արտահայտվելն է

 

 

 

Կապ հաստատել ՝

email icône
icône facebook
icône LinkedIn

ԻՆՉՈՒ՞ ԱՇԽԱՏԵԼ ԻՆՁ ՀԵՏ

ՈՐՈՎՀԵՏԵՎ ԻՆՁ ՆՈՒՅՆՊԵՍ ՀՈԳԵՀԱՐԱԶԱՏ Է ՄԵԶ ՇՐՋԱՊԱՏՈՂ
ԱՇԽԱՐՀԸ ԴԱՐՁՆԵԼ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ

Թարգմանիչը ապրում է իր լեզուներով։Մշակույթը նույնպես շատ կարևոր մասն է կազմում այս մասնագիտության մեջ։Թարգմանիչը տեղյակ է այն լեզուների մշակութային արժեքներին, որին տիրապետում է։

Գլոբալիզացիայի և միջազգային կազմակերպությունների առաջացման հետ թարգմանիչների ներկայությունը շատ կարևոր է։ Կարող ենք մատնանշել տարբեր պատճառներ թարգմանչական ոլորտը ուսումնասիրելու համար, դա կարող է լինել՝ ճանապարհորդելը, հաղորդակցվելը, կամ պարզապես լեզուների հանդեպ սեր ունենալը։

Մենք ապրում ենք 21-րդ դարում և կյանքը շատ արագ է զարգանում, նորոգույն տեխնոլոգիաների հետ բոլոր ոլորտներում էլ կան և միշտ կլինեն նորանոր բացահայտումներ։

Որպես թարգմանիչ ես շատ լուրջ եմ վերաբերվում իմ գործին, պունկտուալ եմ,խստապահանջ և ունեմ պատասխանատվության զգացում։ Սրանք ինձ համար այն կարևոր հատկանիշներն են, որոնք անհրաժեշտ են ցանկացած բնագավառում։Եվ ամենից առաջ ինձ համար շատ կարևոր է մարդկանց օգնելը։

Ես սիրում եմ իմ աշխատանքը ոչ միայն գումար վաստակելու համար, այլ սա մի յուրահատուկ մասնագիտություն է, որի մասին մենք կարող ենք անվերջ խոսել։.