Հայերենից-ֆրանսերեն, հակառակը՝ ֆրանսերենից-հայերեն, գրավոր, բանավոր թարգմանությունների երդվյալ թարգմանչուհի
Ես՝ Հասմիկ Ալեքսանյանս, հայերենից-ֆրանսերեն և հակառակը՝ ֆրանսերենից-հայերեն, գրավոր և բանավոր թարգմանությունների երդվյալ թարգմանչուհի եմ, ինչպես նաև ունեմ անհատ ձեռներեցի կարգավիճակ։ Մինչ գործունեություն ծավալելը թարգմանչական ոլորտում, ես միշտ նպատակ եմ ունեցել ինքնազարգանալու և ինքնակրթվելու։ Բարձրագույն կրթություն ստանալուց հետո, որը ես ստացել եմ Հայաստանում, ունեցել եմ հնարավորություն կրթությունս շարունակելու Ֆրանսիայում՝ որպես թարգմանչուհի և սկսած 2019 հունվարի 1-ից Ֆրանսիայի CETTAF կազմակերպության ակտիվ անդամներից եմ։
Թարգմանությունը արվեստ է … բայց նաև իրական մարտահրավեր այն մարդկանց համար,
ովքեր զբաղվում են այս բարդ մասնագիտությամբ: Խոսքը մայրենի լեզվից
հաղորդագրության ճիշտ մատուցելն է թիրախային լեզվով, պահպանելով
հաղորդագրության ճշգրիտ բովանդակությունը։
«Թարգմանել նշանակում է ունենալ ազնվություն ՝ հավատարիմ մնալ ակնարկող անկատարությանը:»
Միշել Լեյղիս
Ինքնակենսագրություն

Ես սովորել եմ լեզուներ, որովհետև ցանկանում էի օգնել մարդկանց,բացահայտել աշխարհը և ինչպես հայտնի ասացվածքում է ասվում՝ «Ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես»։
Սիրում եմ կարդալ, լինել տեղեկացված, զրուցել տարբեր հետաքրքիր թեմաներից, կիսվել հետաքրքիր նորություններով ինձ շրջապատող մարդկանց հետ։
Տարբեր միջազգային հասարակական կազմակերպություններում ունեմ տարիների կամավորական աշխատանքի փորձ, որի ընթացքում շատ բան եմ սովորել և ամենից առաջ ունեցել եմ հնարավորություն բացահայտել ինքս ինձ, ուսումնասիրել եվրոպական մշակույթը, աշխատանաքյին մեթոդները և այլն…
2014-2017թթ․ աշխատել եմ ARMAX կազմակերպությունում դասավանդելով ֆրանսերեն, ինչպես նաև կատարել եմ թարգմանություններ։
Ընթերցանության հանդեպ իմ սերն ինձ հնարավորություն տվեց հասկանալ բառերի վերափոխվելու կարողությունը։ Ուսումնասիրելով ֆրանսերենը, իր գեղեցկությունը, ես վերջնական որոշում կայացրեցի դառնալ ֆրանսերեն լեզվի թարգմանիչ։
Այս վերջին 5 տարիների ընթացքում զբաղվում եմ թարգմանչական գործունեությամբ տարբեր պետական և մասնավոր կառույցներում՝ հիվանդանոցներ, քաղաքապետարան,ոստիկանություն և այլն…
Իմ աշխատանքը ինձ շատ է ոգևորում, որն ինձ հնարավորություն է տալիս ամեն անգամ բացահայտել նորը։

Վերջին մեկնաբանությունները